Party: Լեռնային ուղեկցորդների ԱՆՎՃԱՐ դասընթացներ
Main page > Armenian Extreme club > Լեռնային ուղեկցորդների ԱՆՎՃԱՐ դասընթացներ
You will be the first one to know when pictures are uploaded!
«Armenian Extreme Club»-ը «Տուրիզմի Ինֆորմացիոն Կենտրոն»-ի հետ համատեղ իրականացնում են ԼԵՌՆԱՅԻՆ ՈւՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԷՔՍԿՈւՐՍԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
Դասընթացների ընթացքում սովորելու եք.
• ՀՀ լեռնային տուրիզմի հիմնական ուղղությունները
• Լեռնագնացություն
• Քարանձավախուզություն
• Ձիավարություն
• Առաջին բուժօգնություն
• Լեռնային երթուղիների ճիշտ մշակում, իրականացում
Դասընթացների տևողությունը՝ 3 ամիս (մարտ, ապրիլ, մայիս)
Դասընթացներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ՝ աշխատանքային օր` 20:00 - տեսական դասընթաց և հանգստյան օրերին պրակտիկ դասընթաց (շաբաթ կամ կիրակի):
Դասընթացների ժամերը և օրերը ընտրվելու են այնպես, որ չխանգարեն մասնակիցների հիմնական աշխատանքային գրաֆիկին:
Սա բացառիկ հնարավորություն է սովորել աշխարհի ամենահետաքրքիր, ամենաարկածային մասնագիտություններից մեկը և միաժամանակ աշխատել այդ ոլորտում:
ԱՄԵՆԱՇԱՏ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
- Ինչի՞ համար և ինչ նպատակներով եք դուք կազմակերպում այս դասընթացները...
- Արդեն երկրորդ տարին է, ինչ «Armenian Extreme Club»-ի ուղեկցորդները ակտիվ կերպով ընդունում են դրսից Հայաստան ժամանած «լեռնային» խմբեր և միաժամանակ սպասարկում ՀՀ տարածքում գործող մի շարք տուրիստական գործակալությունների դեպի լեռներ ուղևորությունները, սակայն այնուամենայնիվ ունենք համապատասխան գիտելիքներով և հնարավորություններով օժտված անձանց պակաս ու այդ բացը լրացնելու նպատակով կազմակերպում ենք այս դասընթացները: Այսինքն՝ դասընթացները բարեհաջող ավարտած բոլոր անձինք՝ անկախ սեռից և տարիքից կանցնեն մեզ մոտ աշխատանքի:
- Իսկ եթե ես ցանկանում եմ աշխատել մեկ ուրիշ կազմակերպության հետ, հնարավո՞ր է դա արդյոք ...
- Մեր ակումբի նպատակներից մեկը նաև Հայաստանում ակտիվ տուրիզմի զարգացումն է, հետևաբար շրջանավարտները ազատ են իրենց աշխատանքի վայրի ընտրության մեջ: Կարող եք թեկուզ սեփական արշավախումբը կազմակերպել և մեր ակումբից կստանաք ցանկացած անհրաժեշտ օգնություն: Բոլոր ցանկացողներին ավարտական վկայականից բացի կտրամադրենք նաև երաշխավորագիր՝ որը կօգնի աշխատանքի տեղավորվել Ձեր իսկ ընտրած տուրիստական գործակալությունում:
- Ես հանդիսանում եմ այսպես կոչված թույլ սեռի ներկայացուցիչ, սակայն մեծ ցանկություն ունեմ ...
- Մեր ակումբի արդեն կայացած ուղեկցորդների մեջ քիչ չեն նաև կանայք ու աղջիկները, որոնց հետ դուք կծանոթանաք դասընթացների ժամանակ: Նրանք հակառակ սեռից ոչ պակաս ակտիվությամբ հանդես են գալիս լեռնային ուղեկցորդների դերում և ստանում են մոտավորապես 10 000 – 20 000 դրամ օրական աշխատավարձ:
- Իսկ եթե ես դեռ չափահաս չեմ, կարո՞ղ եմ արդյոք մասնակցել դասընթացներին
- Այս գործում սովորելու համար մենք սկսելու ամենաճիշտ տարիքային սահմանը համարում ենք 16 տարեկանը և հետևաբար դասընթացներին կարող են ընդգրկվել նույնիսկ 16 տարին լրացած, սակայն համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն և գործի նկատմամբ համապատասխան լրջություն ունեցող երիտասարդներ:
- Հայտարարության մեջ նշված էր, որ դասընթացները ԱՆՎՃԱՐ են. ճի՞շտ է դա արդյոք
Բնականաբար ճիշտ է: Անվճար են նաև դասընթացների համար մեր ակումբի կողմից տրամադրվող մնացած բոլոր պարագաները՝ վրան, քնապարկ, գրքեր, քարտեզներ և այլն: Ակումբը կիսով չափ փակում է նաև ճամփորդությունների ժամանակ անհրաժեշտ տրանսպորտի գումարը: Որպես օրինակ. մենք պրակտիկայի ժամանակ անպայման բարձրանալու ենք Արագած լեռան գագաթները և խումբը մինչև քայլելը սկսելու կետը անհրաժեշտ 10 տեղանոց տուրիստական մեքենայի արժեքը 30 000 դրամ է, սակայն խումբը վճարելու է դրա միայն 50%-ը՝ այսինքն անձը 1500 դրամ: Փոխարենը մենք խմբից պահանջելու ենք լուրջ մոտեցում դասընթացներին՝ այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքները հետագայում լրջորեն կիրառելու նպատակով:
- Ես գիտեմ, որ տուրիզմի ոլորտում աշխատելու համար հարկավոր է գոնե անգլերենի կամ ռուսերենի մինիմալ իմացություն: Իսկ հնարավո՞ր է մասնակցել դասընթացներին՝ չտիրապետելով այդ լեզուներից որևե մեկին
- Մենք բավականին լուրջ ենք վերաբերվում մեր կողմից իրականացվող միջոցառումներին և ճամփորդություններին, այնպես որ դասնթացներից առաջ պարտադիր կերպով անցկացնելու ենք ընտրություն և առաջնայնությունը տալու ենք գոնե մեկ օտար լեզու տիրապետող անձանց: Սակայն, եթե նկատենք, որ ուսանողի մեջ կա ցանկություն, բայց նա չունի օտար լեզվի համապատասխան իմացություն՝ նրան նույնպես կտրվի հնարավորություն դասընթացներին մասնակցելու համար, որովհետև երբեք ուշ չէ այն սովորելու առաջին քայլերն անելու համար: Բացի այդ մեր ակումբից դուրս գործող շատ ուրիշ լեռնային ուղեկցորդներ այդ գործը անում են առանց օտար լեզվի իմացության, քանի որ տուրիստական կազմակերպությունները լեռնային կազմակերպչական խմբի մեջ բազմաթիվ այլ անդամներից՝ բժշկից, ճամբարի պատասխանատուից, խոհարարից բացի ընդգրկում են նաև թարգմանիչների :
- Իսկ եթե ես տառապում եմ հիվանդությամբ, որը այս կամ այն կերպ կարող է անդրադառնալ իմ աշխատանքի վրա ...
- Դա արդեն բավականին լուրջ խնդիր է: Եթե խոսքը գնում է կարճատեսության կամ այլ տեսողական խնդիրների, կակազության, թեթև կարգի հարթաթաթության և այլ նման հիվանդությունների մասին, ապա դա ընդհանրապես խոչընդոտ չէ տվյալ ոլորտում աշխատելու համար, և այս ոլորտում կան բազմաթիվ նման խնդիրներ ունեցող անձինք: Խանգարող հիվանդություններ են համարվում ծանր կարգի հարթաթաթությունը, նյարդային համակարգի հիվանդությունները, ալկոհոլիզմն ու թմրամոլությունը, ոչ առողջ ապրելակերպի հետևանքով առաջացած մնացած ծանր հիվանդությունները, ճնշման տատանման հետ կապված լուրջ խնդիրները և այլն:
ՎԵՐՋԱԲԱՆ
Եթե Դուք համոզված եք, որ ակտիվ կյանքը Ձեր հոբբին է և ցանկանում եք այն դարձնել նաև բարձր վարձատրվող աշխատանք, պատրաստ եք լսել, տեսնել, սովորել, փորձել և աշխատել այս ոլորտում, ապա մենք նույնպես պատրաստ ենք Ձեր առջև բացել լեռների, քարանձավների, ձորերի ու Հայաստանի թաքնված վայրերի կախարդական աշխարհը, ցույց տալ և նվիրել տուրիզմի այս բացառիկ ճյուղի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու ձեռք ձեռքի բռնած անցնել բոլոր այդ արահետները միասին:
ԿԱՐՃ ԱՍԱԾ, - ՄԵՆՔ ՍՊԱՍՈւՄ ԵՆՔ ՔԵԶ:
Գրանցումն արդեն սկսել ենք: Գրանցման վերջնաժամկետը ՄԱՐՏԻ 15-ն է, սակայն տեղերը սահմանափակ են:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք այցելել «Armenian Extreme Club»` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով կամ զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76:
Մեր ակումբի մասին պատմող ֆիլմերը.
http://www.youtube.com/watch?v=qyOjeL8MPgo
http://www.youtube.com/watch?v=gBXQ4s6dUdU
http://www.youtube.com/watch?v=47ziMT0G9UQ
http://www.youtube.com/watch?v=9wnAf9Swjq8
Invited: Anahit Minasyan, Roffi Petrossian, Ani Seize Khachatryan, Seg Kirakossian, Լորետա Լ. Մուրադյան, Arthur Kobelyan, Anush Ropique Avanesyan, Ella Dalaloyan, Georges Ohannessian, Lilit Papoyan, Gor Ayzak Hovhannisyan, Arsen Jomardyan, Raya Zigmond Yepiskoposyan, Vahagn Grigoryan, Syuzi Levonyan, Artush Vardanyan, Margarita Melkonyan, Tigranuhi Davtyan, Dolphin Jane Stella, Աստղիկ Եղիազարյան, Mane Hakobyan, Varduhi Chakhkalian, Tariel Hambardzumyan, Диана Осипян, Օվսաննա Սիմոնյան, Karine Panosyan, Вика Гречкина, Արման Էդիլյան, Anna Mamajanyan, Arm Armin, Tom Tovmasian, Tereza Velikyan, Hovhannes Bulatyan, Karo Galoyan, Մարի Գեղամի Խուրշուդյան, Manuk Vardanyan, Davit Poghosyan, Մարիամ Մանուկյան, SH SA, Рафаэль Петросян, Hasmik Petrosyan, Tatush Khlghatyan, Julie Manucharyan, Ստեփան Թորոյան, Մարիանա Արշակյան, Shushan Mnatsakanyan, Tigran Petrosyan, Nevrin Voskanyan, Հրէ Նուշ Վանեսյան, Masis Mndlyan, DaVid Degirmenjian, Hovhannes CHibukhcyan, Gohar Vardanyan, Manushak Mnatsakanyan, Hasmik Manukyan, Կորյուն Դավթյան, Eliza Barsegyan, Arturo Jano, Վիկտորյա Եփրեմյան, Gevorg Petrosyan, Anulik Anul, Սաքո Խաչիկյան, Anul Maleryan, Hrach Nurijanyan, Ahmet Çağlı, Ani Ohanyan, Misha Tadevosyan, Nelly Zaqinyan, Աստղիկ Մկրտչյան, Lilit Sargsyan, Moriarty Laura, Astghik Haya Matevosyan, Aschik Bondoyan, Սուսիկ Բադալյան, Svet Grigoryan, Anush Babayan, Areg Alaverdyan, Հ. Ո. Վան, Հայկուհի Ամիրխանյան, Gayane Khalatyan, Amalia Navasardyan, Անդրանիկ Մանուկյան, Narek Ter-Martirosyan, Manushak Mkrtchyan, Սոնա անոՍ, Էմմա Ժամհարյան, Անահիտ Թումաղայան, Veg Tour, Mari Sheliyan, Տինա Խալաֆյան, Анна Норайровна, Eduard Mkrtchyan, Hovakim Petrosyan, Lusine Harutyunyan, Masur Masreni, Lida Hakobyan show more »